Մադրիդի «Ռեալի» նորեկ Ռեյներ Ժեզուսը այս շաբաթվա ընթացքում վերադառնալու է Մադրիդ, հայտնում է Marca-ն։
«Արքայական» ակումբի նորեկը օգնեց Բրազիլիայի Մ-23 տարեկանների հավաքականին ապահովելու տեղը Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում, ինչից հետո Ռեյները պատրաստ է վերադառնալ Մադրիդ ու սկսել իր մրցելույթները «սպիտակների» շարքերում։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ֆլամենգոյի» նախկին ֆուտբոլիստը առաջին հերթին հասանելի կլինի «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» համար, որի գլխավոր մարզիչը Ռաուլն է։
Բացառված չէ, որ նրա ծառայություններից օգտվի նաև Զինեդին Զիդանը՝ ժամանակ առ ժամանակ Ռեյներին հրավիրելով առաջին թիմ։