Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, այժմ «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած ակումբից։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ Ռաուլը նոր մարտահրավեր է փնտրում, սակայն «Ռեալը» ակնկալում է շարունակել համագործակցությունը մասնագետի հետ, այդ թվում՝ այլ պաշտոնում։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ իսպանացին գերմանական «Շալկեի» մարզչի հիմնական թեկնածուների ցուցակում է։
2019 թվականի հունիսից Ռաուլը գլխավորում է «Կաստիլիան», որը հանդես է գալիս իսպանական երրորդ ուժեղագույն դիվիզիոնում։