ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է Sportbible-ի հոդվածին, որում ասվում է, որ նա ցանկանում է, որ հարձակվող Նեյմարը, գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և ևս 14 հոգի հեռանան ֆրանսիական ակումբից:
«Կեղծիք»,- գրել է Մբապեն սոցցանցում՝ վերահրապարակելով հրապարակման համապատասխան գրառումը։
Ավելի ուշ Sportbible-ը հեռացրել է իր հոդվածը պաշտոնական կայքից և դրա հղումները սոցիալական ցանցերում։

























































