Ամերիկացի թենիսիստ Քորի Գաուֆը Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակչում հաղթել է իտալուհի Մարտինա Տրեվիզանին։
Հանդիպումը տևեց 1 ժամ 27 րոպե և ավարտվեց աշխարհի 23-րդ ռակետի օգտին՝ 6։3, 6։1 հաշվով։
Ռոլան Գարոսի եզրափակիչում Գաուֆը կխաղա աշխարհի առաջին ռակետ Իգի Շվենտեկի հետ, ով 1/2 եզրափակչում պայքարից դուրս թողեց ռուս Դարիա Կասատկինային։
Ֆրանսիայի բաց առաջնություն. Կանայք. 1/2 եզրափակիչ
Մարտինա Տրեվիզան (Իտալիա) – Քորի Գաուֆ (ԱՄՆ) – 3:6, 1:6.