«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն, աշխարհի առաջին համար, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է իսպանացի Ռաֆայել Նադալից կրած պարտությունը «Ֆրանսիայի բաց առաջնության» քառորդ եզրափակչում։ Նադալը 6:2, 4:6, 6:2, 7:6 (7:4) հաշվով հաղթել է Ջոկովիչին:
«Կարծում եմ՝ հանդիսականները զգալի ներդրում ունեցան չորրորդ սեթի շրջադարձային պահում: Նրանք 99,9%-ով նրա [Նադալի] կողմից էին: Վճռորոշ պահերին աջակցում էին Ռաֆային։ Նրանք օգնեցին Նադալին գտնել իր էներգիան»,- ասել է Ջոկովիչը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչում Ռաֆայել Նադալը կխաղա աշխարհի երրորդ ռակետ, գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ: