«Տինկոֆ բանկը» կդառնա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավորը։ Այս մասին հայտնում է Betting Insider-ը։
Պայմանագրի համաձայն՝ մրցաշարի անունը փոխվելու է՝ դառնալով «Տինկոֆ Ռուսաստանի Պրեմիեր-լիգա»։
Чемпионат-ի տեղեկություններով՝ դա տեղի է ունենալու արդեն հաջորդ մրցաշրջանից։ Տիտղոսային պայմանագրի արժեքը կազմելու է 300 միլիոն ռուբլի։ Տիտղոսային նոր հովանավորի ընտրության հարցում մասնակցություն է ունեցել անձամբ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը։