«Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը մեկնաբանել է ՌՊԼ-ի մեկնարկային տուրում «Սոչիի» հետ ոչ-ոքին (2-2):
Հանդիպման ընթացքում մրցավար Վասիլիյ Կազարցևը «Սպարտակի» դարպասին երկու 11-մետրանոց է նշանակվել, որոնցից մեկը 90-րդ րոպեին, ինչից հետո «Սոչին» հավասարեցրեց հաշիվը։
«Ինձ պետք չէ աջակցել։ Ես վաղը կհայտարարեմ, որ «Սպարտակը» դուրս է գալիս առաջնությունից։ Թող խաղան առանց մեզ»,-ասել է Ֆեդունը։
Լրագրողի պատասխանին, թե արդյո՞ք Ֆեդունը լուրջ է խոսում, «Սպարտակի» սեփականատերը ասել է․
«Այո՛, կարող եք հենց այդպես գրել։ Այս կրկեսում ես մասնակցել չեմ ուզում ու գումարներ ծախսել ևս։ «Սպարտակին» պետք չէ նշանակում է պետք չէ»,-Ֆեդունի խոսքն է մեջբերում «Спорт-Экспресс»—ը։