Իսպանացի Ռաֆայել Նադալը Ռոլան Գարոսի քառորդ եզրափակչում սերբ Նովակ Ջոկովիչին հաղթելուց հետո (6:2, 4:6, 6:2, 7:6 (7:4) խոսել է կարիերան ավարտելու հավանականության մասին։
«Ես դեռ խնդիրներ ունեմ ոտքիս հետ, այնպես որ չգիտեմ, թե ինչ կարող է լինել իմ կարիերայի հետ մոտ ապագայում:
Այդ իսկ պատճառով ես պարզապես փորձում եմ հնարավորինս շատ զվարճանալ և հնարավորինս հաճախ խաղալ՝ շարունակել ապրել երազանքով և խաղալ թենիս: Ես իսկապես չեմ մտածում այն մասին, թե ինչ կարող է լինել ապագայում»,- Նադալի խոսքերն է մեջբերում France24-ը:
Նադալը դուրս է եկել Ռոլան Գարոս-2022-ի կիսաեզրափակիչ։ Եզրափակչի ուղեգրի համար Նադալը կմրցի գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ: Նադալ-Զվերև հանդիպումը կկայանա հունիսի 2-ին։