Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ռոլան Գարոս-2022-ի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում «Մեծ սաղավարտի» 21-ակի հաղթող և Ֆրանսիայի բաց առաջնության 13-ակի չեմպիոնը հաղթեց սերբ Նովակ Ջոկովիչին՝ 6:2, 4:6, 6:2, 7:6 (7:4) հաշվով։
Հանդիպումը տևել է 4 ժամ 12 րոպե։ Եզրափակչի ուղեգրի համար Նադալը կմրցի գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ:
Ռոլան Գարոս. Տղամարդիկ
Քառորդ եզրափակիչ
Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 6:2, 4:6, 6:2, 7:6 (7:4):
Նադալ-Զվերև հանդիպումը կկայանա հունիսի 2-ին։