«Նիցայի» հասարակության հետ կապերի բաժնի տնօրեն Նիկոլաս Բերնարն արձագանքել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին տեղեկություններին։
«Մենք ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին տեղեկություն չենք հայտնում»,- ասել է Բերնարը «Չեմպիոնշիփ»-ի Чемпионат-ի թղթակցին։
Metaratings-ն այսօր հայտնել էր, որ ֆրանսիական «Նիցան» ակտիվորեն հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով:
Ըստ աղբյուրի՝ մոտ ժամանակներս «Նիցան» պաշտոնական առաջարկ կպատրաստի։ Սպերցյանն ինքը կորոշի իր ապագա ակումբը Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի հանդիպումներից հետո։ Ավելի վաղ twitter-յան Armenie Football էջը հայտնել էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մարսելը» և «Մոնակոն»։ Նշվում է, որ «Մոնակոն» արդեն պաշտոնական առաջարկով դիմել է «Կրասնոդարին»։
























































