«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները երեք բառով բնութագրել է ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։
«Անկեղծ, էներգիայով լի, ուրախ։ Երբ նա խոսում է ֆուտբոլիստների հետ, միշտ փորձում է առանց կատակի մեղմել խոսակցությունը։ Այդպես էր նաև 2018 թվականի եզրափակիչից առաջ։
Նա ամենասովորական մեթոդով էր շփվում մեզ հետ, ինչպես յուրաքանչյուր խաղում։ Խոսում էր խաղի, տակտիկայի մասին։ Նշում էր, թե ինչպես է խաղում մրցակիցը, և թե ինչպես պետք է մենք խաղանք։ Այդպես է նաև հիմա»,- Միլների խոսքեն է մեջբերում Daily Mail-ը։