«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն ցանկանում է ելույթները շարունակել մերսիսայդյան ակումբում։
«Ես շնորհակալ եմ Աստծուն, որ կարող եմ խաղալ «Լիվերպուլում»։ Ես խաղում եմ մեծագույն ակումբում, հիանալի խաղընկերների կողքին։
Իհարկե, ցանկանում եմ ելույթներս շարունակել իմ հարազատ ակումբում»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում անգլիական գրանդի պաշտոնական կայքը։
30-ամյա հարձակվողը 2021/22 մրցաշրջանում անցկացրել է 34 հանդիպում՝ խփելով 11 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։