Grand Slam-ի մրցումների քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Նաոմի Օսական պարտվել է Ֆրանսիայի Բաց առաջնության առաջին շրջանի խաղում, որում մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Ամանդա Անիսիմովային:
Օսական, որը WTA-ի վարկանիշային աղյուսակում 38-րդ հորիզոնականն է զբաղեցնում, պարտվել է 28-րդ տեղում գտնվող Անիսիմովային 5-7,4-6 հաշվով:
Խաղը 1 ժամ 32 րոպե է տևել: