Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Պարման» ընդունել էր «Լացիոյին»:
Նախորդ տուրում «Լացիոն» չօգտվեց երկրորդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունից, բայց այս անգամ ստացվեց: Առաջին խաղակեսի հիմանական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Կայսեդոն իր հերթական գոլը խփեց ու հաղթանակ պարգևեց հռոմեական թիմին:
«Լացիոն» հաղթեց ու հիմա 53 միավորով երկրորդն է: Առաջատար «Յուվենտուսն» ունի 54 միավոր, իսկ «Ինտերը» 52 միավորով երրորդն է, բայց քիչ անց կկայանա միլանյան դերբին:




























































