«Լացիոյի» հարձակվող Ֆելիպե Կայսեդոն մոտ է ակումբից հեռանալուն: Այս մասին հաղորում է Il Corriere dello Sport-ը։
Նշվում է, որ հռոմեական ակումբի մարզչական շտաբը այլեւս հույսը չի դնում 32-ամյա ֆուտբոլիստի վրա: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը:
Կայսեդոն «Լացիոյում» է 2017 թվականից։