Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Ռոլան Գարոսի որակավորման կիսաեզրափակիչ։
1/4 եզրափակիչում աշխարհի 138-րդ ռակետին հաղթեց ամերիկուհի Քերոլայն Դոուլհայդին, ով զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 173-րդ տեղը։
2 ժամ 32 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:6 (7:2), 4:6, 7:5 հաշվով՝ հօգուտ Դոուլհայդի։
Մայիսի 22-ից հունիսի 5-ը Փարիզում տեղի կունենա Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ 2022 թվականի երկրորդ Մեծ Սաղավարտի մրցաշարը։