Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի 23-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում։
Այս գոլը առաջինն էր 2020 թվականին Լա լիգայում «արքայական» ակումբի ավագի համար։ Այսպիսով, Ռամոսը գոլի հեղինակ է դառնում Լա լիգայում 17 օրացույցային տարի անընդմեջ։ Այս մասին հաղորդում է Bleacher Report-ը։
Լիոնել Մեսսին ու Ռաուլ Գարսիան 16 օրացույցային տարի անընդմեջ են գոլի հեղինակ դարձել Լա լիգայում։