Մայիսի 7-ից 14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունեցել 2022 թվականի հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի XXIV առաջնությունը, որին հաջող մասնակցություն են ունեցել նաև Հայաստանի ներկայացուցիչները։
AFA — Armwrestling Federation of Armenia հավաքականի կազմում՝ ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշվարկով նվաճել են երկրորդ տեղը` առաջ անցնելով Թուրքիայի հավաքականից։
Հայ մարզիկներն, ընդհանուր առմամբ, 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել։
Եվրոպայի առաջնությունում մեդալներ են նվաճել նաև Արցախյան վերջին պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած հերոս մարզիկները։