«Լոս-Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որն անգլիական «Լիվերպուլի» համասեփականատերն է, շնորհավորել է մերսիսայդցիներին` Անգլիայի գավաթում տարած հաղթանակի առթիվ.
«Այո, մենք հաղթեցինք Անգլիայի Գավաթում»,- գրել է Ջեյմսը սոց.ցանցի իր էջերում:
Հիշեցնենք` Անգլիայի գավաթի եզրափակչում «Լիվերպուլը» մրցել է «Չելսիի» հետ և հաղթանակ տարել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում`6-5: