Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դարձել է Հռոմի Մասթերսի երկրորդ ֆինալիստը: Կիսաեզրափակչում նա երկու սեթում 6:4, 6:3 հաշվով հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին:
Խաղը 1 ժամ 43 րոպե է տևել: Աշխարհի առաջին ռակետ Ջոկովիրը երկու կրկնակի սխալ է թույլ տվել և 9 հնարավոր բրեյթ-փոինթներից հաջող է իրացրել 4-ը: Ռուդը, որն ATP-ի վարկանիշային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում, կրկնակի սխալ թույլ չի տվել և մեկ հնարավոր բրեյթ-փոինթն էլ իրացրել:
Ջոկովիչը Հռոմի Մասթերսի եզրափակչում կմրցի Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասի հետ: Վերջինս կիսաեզրափակչում հաղթել էր գերմանացի Ալեքսանդր Զվերևին` 4:6, 6:3, 6:3 հաշվով:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 5,4 մլն եվրոն: