35-ամյա իսպանացի թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Հռոմի մրցաշարի 1/8 եզրափակչում կանադացի Դենիս Շապովալովին պարտվելուց հետո խոստովանել է, որ ոտնաթաթի վնասվածքն իրեն խանգարում է վայելել կյանքը։
Ոտնաթաթի վնասվածքի սրման պատճառով Նադալը ժամկետից շուտ ավարտեց նախորդ մրցաշրջանը և դիտարկում էր կարիերան ավարտելու տարբերակը։
«Ցավն ինձ զրկում է երջանկությունից ոչ միայն թենիսում, այլև առօրյա կյանքում։
Ես վնասվածք չունեմ, ես վնասվածքով ապրող խաղացող եմ։ Տեսնենք, թե որքան կարող եմ շարունակել, մինչև գլուխս ինձ այլ բան չասի, քանի որ հենց հիմա պետք է համակերպվեմ նման օրերի հետ»,- Նադալի խոսքերն է մեջբերում DW Sports-ը։