Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խնդրել է չհամեմատել իրեն և Կառլոս Ալկարասին:
«Միակ բանը, որ մենք կարող ենք անել, դա Կառլոսի կարիերան վայելելն է: Ավելի լավ կլինի, եթե դադարեք մեզ համեմատել։ Եթե նա հաղթի 25 «Մեծ սաղավարտ», դա հիանալի կլինի նրա և մեր երկրի համար, ես ուրախ կլինեմ նրա համար, բայց եկեք թույլ տանք, որ Կառլոսը վայելի իր կարիերան։
Ես սիրում էի իմ կարիերան և այն, թե ինչպես էի դա երկար տարիներ կառավարում, և այժմ ժամանակն է, որ նա կառավարի իր կարիերան այնպես, ինչպես ցանկանում է: Մենք չենք կարող անընդհատ մտածել, թե ով էի ես և, թե ով է նա հիմա։ Նա այնպիսին է, ինչպիսին կա, ու նա ֆանտաստիկ է: 2004-ին ես ֆանտաստիկ չէի, բայց վատն էլ չէի»,- Նադալի խոսքերն է փոխանցում լրագրող Քրիստոֆեր Քլարեյը: