Ինտերը կվաճառի Լաուտարո Մարտինեսին, եթե 60 միլիոն եվրո կամ ավելի առաջարկ ստանա։ Այս մասին հայտնում է goal.com–ը։
24-ամյա հարձակվողը, ում պայմանագիրը միլանցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, ամառային տրանսֆերային պատուհանից առաջ «Արսենալի» տրանսֆերային նպատակն է։
Նշվում է, որ Լաուտարոն երջանիկ է «Ինտերում» և ցանկանում է մնալ, սակայն ակումբը կարող է ստիպված լինել վաճառել արգենտինացուն ֆինանսական խնդիրների պատճառով։