ATP-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թենիսիստների թարմացված վարկանիշը մայիսի 9-ի դրությամբ։
Առաջատարը մնում է սերբ Նովակ Ջոկովիչը։ Երկրորդը ռուս Դանիիլ Մեդվեդևն է։ Լավագույն եռյակը եզրափակում է գերմանացի Ալեքսանդր Զվերևը։
Իսպանացի Կառլոս Ալկարասը, ով կիրակի օրը Մադրիդի «Մասթերսի» եզրափակիչում հաղթեց Զվերևին, բարձրացել է 3 տեղով և այժմ 6-րդ տեղում է։
Կարեն Խաչանովը 2 տեղով է առաջադիմել և զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը։