Շաբաթ օրը՝փետրվարի 8-ին, կայացավ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի «Ամյեն» — «Մոնակո» հանդիպումը: Խաղը ավարտվեց «մոնեգասկերի» հաղթանակով ՝ 2: 1 հաշվով:
«Մոնակոյի» գոլերից մեկի հեղինակը դարձավ Վիսամ Բեն-Յեդերը:
Այս մրցաշրջանում սա հարձակվողի 16-րդ գոլն էր: Դա նրան թույլ տվեց մեկ գոլով շրջանցել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, ով մինչև այդ գլխավորում էր ռմբարկուների ցուցակը:
Լավագույն եռյակը եզրափակում է Մբապեի թիմակիցը՝ Նեյմարը: Բրազիլացին իր ակտիվում 13 գոլ ունի:
Հատկանշական է, որ ՊՍԺ-ն մեկ հանդիպում պակաս է անցկացրել «Մոնակոյից»: Փարիզյան ակումբը փետրվարի 9-ին կմրցի «Լիոնի» հետ: