«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, 24-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է հեռանալու տարբերակը նոր մակարդակում իր ուժերը չափելու համար։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գրիլիշի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Վերջիններս ցանկանում են ուժեղացնել դաշտի կենտրոնը։ ՄՅՈւ-ն հետաքրքրված է նաև «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի ծառայություններով։
Նախորդ մրցաշրջանում Գրիլիշի հետ փորձում էր պայմանագիր կնքել «Տոտենհեմը»։