Սոն Հին Մինը մոտեցել է Մոհամեդ Սալահին ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուի կոչման համար պայքարում։ Անգլիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ խաղում «Տոտենհեմի» կիսապաշտպանը երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել։
Սա 18-րդ և 19-րդ գոլն էր հարավկորեացու համար Պրեմիեր-լիգայում, ինչը նրա լավագույն ցուցանիշն է կարիերայում։
ԱՊԼ-ի ռմբարկուների ցանկում Սոնը երկրորդ տեղում է՝ առաջատար Սալահին («Լիվերպուլ») զիջելով 3 գոլով։ Երրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է 17 գոլով։