«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Դանիացու ծառայություններով հետաքրքրված են նրա նախկին ակումբը՝ «Տոտենհեմը» և «Արսենալը»։ Ֆուըբոլիստի պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ լրանում է ամռանը, սակայն մեկ տարով այն երկարաձգելու հնարավորություն կա։
Հիշեցնենք, որ Էրիկսենը հունվարին էր տեղափոխվել «Բրենտֆորդ»։ Այս ընթացքում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։