«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Tutto Juve-ն, իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։ Ըստ աղբյուրի՝ «զինագործները» պատրաստ են Մորատայի տրանսֆերի դիմաց վճարել 30 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ներկայումս թուրինյան գրանդում վարձավճարով հանդես եկող Մորատայի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին»։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։