«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Անգլիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը, եգիպտոսցին քվեարկության արդյունքով ստացել է ձայների 48 տոկոսը։ Հարձակվողին հաջորդում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը։
Նույն վարկածով տարվա լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել «Չելսիի» ներկայացուցիչ Սեմ Քերրը։ Հիշեցնենք, որ Սալահն այս մրցանակին արժանացել էր նաև 2018 թվականին։