«Լիվերպուլը» մտադիր է արագացնել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Վիլյառեալի» դեմ առաջին խաղում 2-0 հաշվով հաղթանակից հետո, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Մայս Գորդոնը՝ «Լիվերպուլին» պատկանող Fenway Sports Group-ի նախագահը, ներկա է գտնվել խաղին, և նրա՝ խաղին ներկա գտնվելու գլխավոր պատճառներից մեկը Կլոպի հետ նոր պայմանագրի վերաբերյալ քննարկումներ է եղել:
Երեկ՝ ապրիլի 27-ին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» մրցել է «Վիլյառեալի» հետ և 2-0 հաշվով հաղթանակ է տարել: Պատասխան խաղը կկայանա մայիսի 3-ին Իսպանիայում: