Հայաստանի թիավարության ֆեդերացիան հունիսին միջազգային մրցաշար կանցկացնի Երևանի Վարդավառի լճում: Մրցաշարը կրում է «Լիոնի գավաթ» անվանումը: Թիավարողները կմրցեն բայդարկա և կանոէ մարզաձևերում՝ հաղթահարելով 200մ և 2000մ մրցատարածությունները:
Ըստ նախնական հայտերի, մրցաշարին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի ներկայացուցիչները:
Մինչ այդ էլ՝ մայիսի 18-19-ը, հայ պատանի թիավարողները մրցաշարի կմասնակցեն Իտալիայի Սաբաուդա քաղաքում:
Ակադեմիական թիավարության մեր պատվիրակներն էլ միջազգային երկու մրցաշարի կմասնակցեն: Առաջինը կկայանա հունիսին Մոսկվայում, իսկ երկրորդ երկրորդ միջոցառման մրցավայրը դեռևս անհայտ է:
Հուլիսի 28-31-ը Հունգարիայի Ցեգետ քաղաքում կկայանա մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ:
Ավելի ուշ՝ սեպտեմբերին, մեր մարզիկները միջազգային մրցաշարի կմասնակցեն Վրաստանի Բաթումի քաղաքում, իսկ հոկտեմբերին՝ Մցխեթայում:
Տեղի կունենան նաև մեր ներքին միջոցառումները, որ թվով վեցն են: