«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուի Սահան իր կարծիքն է հայտնել «կարմիր սատանաների» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
«Կարծում եմ՝ Մարկուսը պետք է գնա արձակուրդ, գնա Լաս Վեգաս և մի քիչ զվարճանա: Նա երբեք չպետք է կորցնի վստահությունը: Այս տղան զարմանալի ֆուտբոլիստ է։ Կարծում եմ, որ նա պարզապես պետք է հանգստանա և մտածի իր կարիերայի և այն մասին, թե ինչ է ուզում անել հետո: Նա կարող է մեծ ապագա ունենալ «Մանչեսթեր Յունայթեդում», և երբ նայում ես իր ներուժին և հնարավորություններին, ապա այս փուլում նրա համար ոչինչ չկա, որից նա չկարողանա վերականգնվել:
Ռեշֆորդը պարզապես պետք է վերադառնա այն մարզավիճակին, որում նա եղել է 19 տարեկանում: Պետք է շատ աշխատել, խաղալ ժպիտով, և ամեն ինչ լավ կլինի։ Այս տղան ամեն ինչ ունի»,- Սահայի խոսքերն է մեջբերում Gamingdeals.com-ը: