Իտալական «Միլանի« նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է Իբրահիմովիչի ու Պակետայի մասին, ովքեր միասին հանդես են գալիս միլանյան ակումբում.
«Հրաշալի է տեսնել, թե ինչ մոտիվացված է Իբրան: Անձամբ ես երբեք չեմ զղջացել, որ ավարտել եմ ֆուտբոլիստի կարիերան:
Ինչ վերաբերում է Պակետային, ապա նա պետք է վստահություն ձեռք բերի: Նախորդ տարվա մեկնարկը նրա համար շատ լավ ստացվեց, բայց հետո ամեն ինչ բարդացավ: Ուժեղ թիմում նա կարող է կարևոր դեր ստանձնել, պարզապես պետք է ադապտացվի իտալական ֆուտբոլին: Խաղադաշտում նա պետք է արդյունավետ լին՝ միևնույն ժամանակ չկորցնելով կրեատիվությունը»,-ասել է Կական: