«Նյուքասլն» իր ուշադրությունը սեւեռել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հեյբյերգի վրա։ Ակումբը պատրաստ է դանիացուն գնել 30 մլն ֆունտով։
«Տոտենհեմը» դեռ որոշում չի կայացրել ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։ Շատ բան կախված կլինի լոնդոնյան թիմի մարզչի հետ կապված իրավիճակից։ Ընթացիկ մրցաշրջանում Հայբյերգն ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում:
«Նյուքասլը» պատրաստ է զգալիորեն բարձրացնել դանիացու աշխատավարձը. 26-ամյա խաղացողը ներկայիս ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2025 թվականը։