«Այաքսի» հարձակվողը պատրաստվում է իր ներկայիս մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ միասին տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ»:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է նոր հարձակվող ձեռք բերել այս ամառ, և հարձակվող Սեբաստիեն Ալլերը հայտնվել է ակումբի տրանսֆերային ցուցակում, հայտնում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ Ալլերն արդեն բավական անհաջող փորձ է ունեցել ԱՊԼ-ում խաղալու՝ «Վեսթ Հեմի» կազմում։
Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքին է միացել նաև «Բավարիան», որը դիտարկում է աֆրիկացուն որպես Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող։