Պեպ Գվարդիոլան իր մարզչական կարիերայի ընթացքում 12-րդ անգամ հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է Մադրիդի «Ռեալին» (4:3):
Ամենից հաճախ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը հաղթել է միայն երկու թիմերի՝ «Արսենալին» (17) և «Բարնլիին» (14):
Սա նաև Գվարդիոլայի երրորդ անընդմեջ հաղթանակն է «Ռեալի» դեմ խաղում: Ընդհանուր առմամբ այս մրցակցին նա հանդիպել է 20 անգամ՝ 12 հաղթանակ, չորս ոչ-ոքի և չորս պարտություն։