Աշխարհի առաջին ռակետ, 20-ամյա լեհ թենիսիստ Իգա Շվյոնտեկը դիմել է Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբին։
Մարզիկը շնորհակալություն է հայտնել ակումբին՝ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտ այցելելու հնարավորության համար։
«Ինչ լավ շաբաթ է Մադրիդում: Մենք հնարավորություն ունեցանք տեսնել «Սանտիագո Բերնաբեու»-ն։ Շնորհակալություն, Ռեալ։
Միգուցե սա իմ նոր գլխարկն է հանդիպումների համար»,- գրել է Շվյոնտեկն իր սոցիալական ցանցերում։