«Նյուքասլ Յունայթեդը» մտադիր է պայմանագիր առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, որի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, «Նյուքասլը» 28-ամյա ֆուտբոլիստի հետ պատրաստ է մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր կնքել: Հաղորդվում է, որ Պոգբան բանակցություններ է վարում երեք թիմերի հետ: Խոսքը «Յուվենտուսի», ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» մասին է:
Ֆրանսիացու պայմանագիրրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկն էլ հայտնել էր, որ Պոգբան այլևս չի խաղա այս մրցաշրջանում, քանի որ դեռևս չի վերականգնվել վնասվածքից: Ֆրանսիացին հեռանալու իր որոշման մասին արդեն հայտնել է թիմակիցներին և լքել թիմային չատը: