«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը հունիսի կհեռանա անգլիական թիմից ազատ խաղացողի կարգավիճակում, առաջարկ է ստացել ՊՍԺ-ից և Մադրիդի «Ռեալից»: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Ֆրանսիացին, որն աստիճանաբար խզում է հարաբերություններն ակումբի հետ, վնասվածքի պատճառով կարող է առհասարակ չխաղալ մինչև մրցաշրջանի ավարտը:
Այնպես որ, Պոգբան հրաժեշտ չի տա թիմի երկրպագուներին, ովքեր վերջին խաղերի ընթացքում սուլում էին նրան: