«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը խոսել է թիմի հետ պայմանագրի մասին: Ակումբի և անգլիացի ֆուտբոլիստի միջև պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում.
«Այս պահին ես երջանիկ եմ խաղալ «Մանչեսթեր Սիթիում»: Սա ամենակարևորն է: Եսասիրություն կլինի խոսել պայմանագրի հետ կապված իրավիճակի մասին»,- Սթերլինգի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Սիթին» արդեն սկսել է Սթերլինգի հետ քննարկումները նոր պայմանագրի վերաբերյալ:
27-ամյա Սթերլինգը 2015 թվականին է միացել թիմին:























































