«Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հույս ունի մնալ ակումբում Էրիկ տեն Հագի գալուց հետո, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կսկսի աշխատանքը, հայտնում է Goal-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, գերմանացի մասնագետը ցանկանում է մնալ ակումբում, սակայն չգիտի, թե իրեն ինչ ապագա է սպասվում:
«Ինձ հետաքրքիր է, և ես լավ եմ վերաբերվում այդ ակումբին 5,5 ամիս այստեղ անցկացնելուց հետո: Ես դեռ տեսնում եմ, թե թիմը ինչը պետք է զարգացնի»,- գրել է Ռանգնիկը:
Մյուս կողմից գերմանացին ընդգծել է՝ կարևոր է իր ներկայությունը նոր գլխավոր մարզչին չփաթաթելը:
63-ամյա Ռանգնիկը 2021 թվականի դեկտեմբերի 3-ին է գլխավորել անգլիական թիմը: