«Վեստ Արմենիա» ՖԱ-ն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը միանգամից 11 ֆուտբոլիստի հետ։
Ակումբի գույներն այլևս չեն պաշտպանի Մաքսիմ Ստարովերովը, Ռուսլան Մամեդովը, Մհեր Հարությունյանը, Անդրեյ Զորինը, Դավիթ Մայիլյանը, Իլյա Բոլշակովը, Զավեն Ղազարյանը, Նիկիտա Զոտովը, Վլադիմիր Բաբայանը, Տասոլտան Ջիկաևը և Դենիս Վոլկովը։
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթում նրանց հետագա կարիերայում։
Հիշեցնենք՝ Առաջին խմբի առաջատարն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելեկում։