Fichajes-ի տեղեկություններով՝ Ֆրենկի դե Յոնգը կարող է հեռանալ «Բարսելոնայից»:
Նրա ծառայություններով անձամբ հետաքրքրված է ՄՅՈՒ-ի նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է ֆուտբոլիստների փոխանակում առաջարկելու հնարավորությունը: Դե Յոնգի փոխարեն «Բարսելոնան» կարող է ձեռք բերել Ռեշֆորդին և ձախ պաշտպան Ալեքս Տելեսին։
Հոլանդացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:























































