Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց ATP դասի հերթական մրցաշարը։
Եզրափակիչում հանդիպեցին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, որը կիսաեզրափակիչում հաղթել էր Կարեն Խաչանովին, և ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը։ Վերջինս աշխարհի 8-րդ ռակետն է։
2 ժամ 29 րոպե տևած մրցապայքարում հաղթեց ռուս թենիսիտը։ Առաջին սեթում Ռուբլյովն առավելության հասավ 6-2 հաշվով։ Երկրորդ սեթում Նովակը թայ-բրեյքում հաղթեց 7-4 հաշվով։ Վճռորոշ եղավ երրորդ սեթը, որում լուրջ պայքար չծավալվեց, և Ռուբլյովը հաղթանակի հասավ 6-0 հաշվով։