Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցան ATP դասի մրցաշարի կիսաեզրափակիչները։
Մրցաշարի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը երեք սեթում հաղթեց երրորդ ռակետ Կարեն Խաչանովին։ Ուղիղ երկու ժամ տևած մրցապայքարում սերբ թենիսիստը հաղթեց 4-6, 6-1, 6-2 հաշվով։
Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի Անդրեյ Ռուբլյովը։ Ռուս թենիսիստը 6-2, 6-2 հաշվով հաղթեց Իտալիայի ներկայացուցիչ Ֆաբիո Ֆոնինիին։ Դիմակայությունը տևեց 1 ժամ 4 րոպե։ Եզրափակիչը կկայանա վաղը՝ ժամը 16։00-ին։