Հեղինակավոր Whoscored պարբերականը ներկայացրել է իտալական Ա Սերիայի հերթական տուրի՝ «Ռոմա»- «Բոլոնիա» (2:3) խաղում ֆուտբոլիստների գնահատականն ու վիճակագրությունը։
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խփեց հռոմեացիների գոլերից մեկը, բարձր՝ 7․6 գնահատականն է ստացել։
«Ռոմայի» կազմում ավելի բարձր գնահատական ստացել են միայն սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը (8.9) և արգենտինացի կիսապաշտպան Դիեգո Պերոտին (7.8):
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բոլոնիայի» հարձակվող Մուսա Բարոուն, որը դուբլ է ձևակերպել։
Նշենք՝ Մխիթարյանը 1 հարված է կատարել մրցակցի դարպասին, ինչն էլ գոլի է վերածվել։ Նա նաև 3 սրող փոխանցում է կատարել, իսկ առհասարակ Մխիթարյանի կողմից կատարած 43 փոխանցումների ճշգրտությունը բավականին բարձր՝ 90․7 % է կազմել։ Մխիթարյանը 53 անգամ է դիպչել գնդակին։
Հիշեցնենք՝ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանն, իսկ 72-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։