«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռիյադ Մարեսը հայտնվել է ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» դիտակետում: Այդ մասին գրում է ֆրանսիական L’equipe-ն։
Աղբյուրը նշում է, որ եթե 31-ամյա հարձակվողն ու ակումբը չհամաձայնվեն նոր պայմանագրի շուրջ, ապա «քաղաքաբնակները» կփորձեն վաճառել ֆուտբոլիստին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Մարեսի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:
Ալժիրցի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անցկացրել է 41 հանդիպում: Ֆուտբոլիստը դարձել է 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: