Միկել Արտետան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ում նորածին որդին մահացել է.
«Չեմ կարծում, որ պետք է խոսեմ այդ մասին, քանի որ դժվար է հասկանալ ողջ ցավը առանց այն ապրելու: Այն, ինչ ցույց են տվել այս երկիրն ու լիգան Էնֆիլդում, անհավանական է: Սպորտը միավորում է մարդկանց, մեզ երբեմն դա պակասում է։
Այս գործողությունը հիանալի օրինակ է և հպարտության առիթ։ Հաճելի է աշխատել մի առաջնությունում, որտեղ որոշ ակումբներ և մարդիկ կարողանում են այդպիսի բան անել»,- մեջբերում է «Արսենալի» մարզչին Football London-ը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» երկրպագուները «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (4:0) ծափահարել են և 7-րդ րոպեին երգել You’ll Never Walk Alone: Ռոնալդուն ևս շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։























































