Ռալֆ Ռանգնիկը քննադատել է Էրիկ Բայիին սոցիալական ցանցերում նրա պահվածքի համար։
28-ամյա կենտրոնական պաշտպանը պատասխանել է երկրպագուի մեկնաբանությանը, որը գրել է. «Թող մեկնարկային կազմում լինեն Բային և Վարանը»։ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը գրել է. «Խնդրում եմ 😂🙏🏿»։
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչին հարցրել են Բայիի գրառման մասին։
«Ես Instagram չեմ։ Տեսեք, ես չեմ պատրաստվում խոսել խաղացողների մասին ասուլիսում, առանց իմանալու, թե ինչ է տեղի ունեցել: Դա իմաստ չունի։ Ես կարող եմ ձեզ միայն ասել՝ կյանքում երբեք չեմ գրանցվի Instagram-ում։
Եթե այն, ինչ ինձ ասացիք, ճիշտ է, ապա դա չպետք է տեղի ունենա ֆուտբոլային ակումբում, անկախ նրանից, թե որ առաջնությունում է հանդես գալիս»,- մեջբերում է Ռանգնիկին ESPN-ը: